Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Ճորտին չեն ինդուստրիալիզացնում»

Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Ճորտին չեն ինդուստրիալիզացնում»
09.01.2013 | 17:10

Հայը ճորտ չի եղել խորհրդային պետության մեջ: Ճորտին չեն ինդուստրիալիզացնում, շենացնում, նպատակաուղղված կերպով չեն ստեղծում բարգավաճման համար համապատասխան պայմաններ, ավերակների մեջ գտնվող երկրում չեն զբաղվում ամեն տեսակի շինարարությամբ: Չի՛ լինում այդպիսի ճորտ: Չի լինում այնպես, որ գործատուն ճորտին պաշտպանի կամայականություններից։ Նման ճորտեր չեն լինում:
Ասածս վերաբերում է այն մազոխիստ հայերին, ովքեր իրենց մինչև օրս համարում են Ռուսաստանի ճորտը: Դե եթե այդքան շատ եք ուզում ճորտ լինել, համարեք ձեզ ճորտեր, բայց դա հայ ազգի հետ ոչ մի կապ չունի, քանի որ ժողովրդի 80-90 տոկոսը Ռուսաստանը համարում է ռազմաստրատեգիական և տնտեսական գործընկեր ու բարեկամ:

Դիտվել է՝ 7388

Մեկնաբանություններ